Չեխիայի գաղտնի ծառայությունը պատրաստվում է Ուկրաինայում մարտերին մասնակցած մարդկանց վերադարձին։ Այս մասին հայտնում է Novinky-ը՝ նշելով, որ վերադարձողների թվում կլինեն ոչ միայն հակամարտությանը միացած Չեխիայի քաղաքացիներ, այլև ուկրաինացի զինծառայողներ, ովքեր ցանկանում են այցելել Չեխիայում բնակվող իրենց հարազատներին։
Ինչպես նշում է հրատարակությունը, այդ մարդկանց վերադարձը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել. նրանցից ոմանք կարող են դժվարություններ ունենալ կենցաղին հարմարվելու հարցում և տառապել հոգեբանական խանգարումներով, իսկ մյուսները կարող են լինել օտարերկրյա պետությունների պոտենցիալ գործակալներ։
Այդ կապակցությամբ՝ երկրում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի խնդիրն է գնահատել ուկրաինական հակամարտության ավարտից հետո Չեխիայի անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները։