Foto

Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` տնային կալանքը, այսօր երկարաձգվեց ևս 2 ամսով:

Դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Աշոտյանի փաստաբանների միջնորդությունը` վերացնել տնային կալանքը։ ՀՀԿ փոխնախագահը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 16–ին։