ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Ուկրաինան ամեն ամիս սպանում կամ ծանր վիրավորում է մինչև 50 հազար ռուսաստանցու
Ուկրաինան ամեն ամիս սպանում կամ ծանր վիրավորում է մինչև 50 հազար ռուսաստանցու։ Տվյալները հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Եթե սա համեմատենք Վիետնամի պատերազմի հետ, ապա 14 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները, ցավոք, կորցրել է 56 հազար մարդու»,- նշել է նա։









