Foto

Քրիստիան Կիվուն դարձել է իտալական «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը. պաշտոնական

Ռումինացի մարզիչ, նախկինում անվանի ֆուտբոլիստ Քրիստիան Կիվուն դարձել է իտալական «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը։ Միլանյան ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է նրա հետ մինչև 2027 թվականի ամառը նախատեսված պայմանագրի ստորագրման մասին։

Քրիստիան Կիվուն «Ինտերի» կազմում որպես ֆուտբոլիստ խաղացել է 2007-2014 թվականներին, որից հետո ավարտել է կարիերան։ 44-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է միլանյան գրանդի երիտասարդական թիմերում, իսկ 2025 թվականի փետրվարից մինչև հունիսը եղել է իտալական «Պարմայի» գլխավոր մարզիչը։

Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Սիմոնե Ինձագիին։ Իտալացի մարզիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբում։