Foto

Հերթական համընկո՞ւմ է, թե՞ ադրբեջանական ջրաղացին միտումնավոր են ջուր լցնում

ԱԺ ՔՊ- ական պատգամավոր Արսեն Թորոսյանն Տարածքային կառավարման և ենթաառուցվածքների նախարարին ի թիվս այս հարցերի, խնդրեց անդրադառնալ նաև Երևանի փոշուն, օդի աղտողվածության բարձր ցուցանիշներին։ Թորոսյանի գնահատմամբ՝ պատճառներից խոշորը Ջրաբերի ավազի հանքերն են, որոնց գործարկման թույլտվությունները տրվել են տարբեր տարիներին, ինչպես նաև 2025թ-ին։ Թորոսյանի խոսքով՝ նախարարությունը թույլտվություն տալուց առաջ պետք է հաշվի առնի օդի աղտոտվածություն խնդիրը։

Նախարար Դավիթ Խուդաթյանն էլ հակադարձում է, որ ավելի վատ իրավիճակ ունենք Արաքսի հովտում, ինչպես նաև հավելում է, որ այդ հատվածում հիմա զերծ են մնում նոր լիցենզիաներ տրամադրելուց, ինչպես նաև քննարկվում է մերձերևանյան տարածքում լիցենզիաներ տրամադրելուց որոշ ժամանակով զերծ մնալու հարցերը։

Առաջին հայացքից սովորական քննարկում է՝ հատկապես երբ քննարկումը և քննադատությունը տեղի է ունենում իշխանության ներսում, բայց մի հետաքրքիր փաստ է բաց մնում։

Էլ ո՞վ է խոսում, որ Հայաստանում հանքերը էկոլոգիական խնդիրներ են առաջացնում։ Էլ ո՞ր երկիրն է բողոքում ՀՀ-ում աշխատող հանքերից։ Այո, այո՝ Ադրբեջանի բնապահպանները։ Ընդ որում թիրախում հենց հանքերն են։ Թշնամի երկիրը Արցախի հայաթափման գործընթացը հենց այդ անվան տակ սկսեց՝ Ադրբեջանի «բնապահպանները» եկան և փակեցին Լաչինի միջանցքը՝ պնդելով, որ էկոլոգիական խնդիրներ կան։ Հետո միջազգային մակարդակով դրանք քննարկվեցին, արշավում օգտագործեցին նաև հայ բնապահպանների որոշ քննադատություններ։

Նույնիսկ ինչ-որ անհասկանալի պայմաններում ՀՀ խոշոր հարկատու համարվող ԶՊՄԿ-ում գործադուլ սկսվեց, ինչի արդյունքում էլ ընկերությունն էական վնասներ կրեց, հետևաբար հարկային մուտքերը պետբյուջե էականորեն նվազեցին։ Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանում «բնապահպանական» արշավները վերսկսվել են կամ նոր թափ են ստացել, ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն էլ օր օրի ավելանում են։

Ջրաբերի և մույս հանքերը շատ ավելի վաղ էին աշխատում, գործում, քան այս կամ նախկին իշխանությունների պաշտոնավարումն է։ Արդյո՞ք հենց հանքերն են օդի աղտոտվածության պատճառը, եթե հաշվ առնենք, որ դրանք շահագործվում են տասնամյակներ շարունակ կամ արդյո՞ք պետք հիմա դրա մասին բարձրաձայնել և խոսել։ Եթե իրապես առողջապահական խնդիր կա, ապա  գո՞ւցե կարիք կա,  օրինակ, դադարեցնել մայրաքաղաքում ամեն օր տրվող անհարկի շինթույլտվությունները, որոնց համար ամենասովորական ենթակառուցվածքներն են նույնիսկ բացակայում։ Ինչու ՔՊ-ական Արսեն Թորոսյանը չի խոսում դրա մասին կամ առնվազն շինարարական նորմերը պահպանեու մասին։

Հերթական համընկո՞ւմ է, թե՞ ադրբեջանական ջրաղացին միտումնավոր են ջուր լցնում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան