Foto

Գագիկ Ադիբեկյանը և «RD Group»-ն արժանացել են «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» հեղինակավոր մրցանակին

«UWC Dilijan» (Հայաստան) միջազգային քոլեջը՝ կառուցված «RD Group»  հոլդինգի կողմից, որի տնօրենների խորհրդի նախագահն է հայտնի գործարար և բարերար, Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ Գագիկ Ադիբեկյանը, դարձել է «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» զարգացման նախագծերի համաշխարհային մրցույթի արծաթե մրցանակակիր՝ «Public Infrastructure» («Հանրային ենթակառուցվածքներ») անվանակարգում:

2014թ. գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնադրված «UWC Dilijan College»-ը դարձել է առաջին միջազգային քոլեջը հետխորհրդային տարածքում, որը պատկանում է «UWC» համակարգին: Ինչպես որ «UWC»-ի այլ հաստատություններում, այնպես էլ Դիլիջանի քոլեջում դասապրոցեսները անգլերենով են ընթանում՝ «IB Diploma» ծրագրի համաձայն, որը ճանաչվել է ամբողջ աշխարհի առաջատար համալսարանների կողմից:

«FIABCI Prix d’Excellence»-ն անշարժ գույքի բնագավառում ամենահեղինակային միջազգային մրցույթներից մեկն է, որը 1992թ. սկսած  ամեն տարի անցկացվում է «The Wall Street Journal» ամսագրի աջակցությամբ:

Մրցույթի նպատակն է երևան  հանել անշարժ գույքի շուկայի տարբեր հատվածների ամենալավ օբյեկտները  և նկարագրել շուկայի նոր միտումները:

«Prix d’Excellence» մրցանակաբաշխության գոյության 18 տարիների ընթացքում ոսկե մրցանակներ են ստացել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Փարիզի Դիսնեյլենդը, Պետրոնաս աշտարակները՝ Կուալա Լումպուրում (Մալայզիա), Հուգենհայմի թանգարանը՝ Բիլբաոյում (Իսպանիա):

Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստանում իրենց նախագծերը և ընկերությունները ներկայացնել  միջազգային հանրությանը 60 երկրներում գործող «FIABCI» միջազգային ընկերակցության և 120 պրոֆեսիոնալ համաշխարհային կազմակերպությունների միջոցով:

Ռուսաստանի հայերի միությունն ի սրտե շնորհավորում է Գագիկ Ադիբեկյանին և նրա թիմին այս հեղինակավոր մրցանակի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ:

Vesti.am