Foto

Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 2014 թվականից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացի 46-ամյա մի տղամարդ: Խափանման միջոցը՝ կալանքը։

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով