Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։
Դեպքերի առթիվ նախաձեռնված 6 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
2025 թվականի մայիսի 26-ին վերոհիշյալ արարքները կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Ա.-ն ձերբակալվել է:
2025 թվականի մայիսի 27-ին Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (գողությունը) (3 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողության փորձը) (2 դրվագ) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը):
2025 թվականի մայիսի 28-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է։