Foto

Սամվել Շահրամանյանին կրկին հարցաքննել են Քննչականում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում:

Արցախի նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել: