Foto

Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում, մեքենա է հրդեհվել

Այս պահին Աշտարակի մայրուղում խոշոր խցանում է։ Հայկական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և այրվում է։

Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։ Զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից։