Foto

Հայ բազկամարտիկ Արման Մրտեյանը 7-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն

20-ամյա հայ բազկամարտիկ Արման Մրտեյանը Եվրոպայի առաջնությանը 60 կգ քաշային կարգում նվաճել է հերթական ոսկե և արծաթե մեդալները՝ ձախ և աջ ձեռքերի մրցապայքարում։

Մրտեյանը, ձախ ձեռքով 2 անգամ հաղթելով թուրք մրցակցին, 7-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Աջ ձեռքի մրցապայքարում երիտասարդ մարզիկը դուրս է եկել եզրափակիչ փուլ, բայց ստացած վնասվածքի պատճառով եզրափակում է մրցակցությունը երկրորդ տեղով՝ այս անգամ նվաճելով արծաթե մեդալ։

Արման Մրտեյանը մրցում է մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։

Նշենք, որ այս մարզիկը Եվրոպայի նախորդ առաջություններին ցուցաբերել էր բացառիկ արդյունք՝ միաժամանակ իր տարիքային խմբի ոսկե մեդալները նվաճելուց զատ, հաղթել էր նաև մեծահասակների մրցապայքարում ու 4 օրում 4 ոսկե մեդալ նվաճել։ Հիշեցնենք, որ 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը Ռումինիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 35 երկրի ներկայացուցիչներ:

Աղբյուրը՝ 24news.am