Foto

Հիվանդանոց տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ե․-ն է, ով մայիսի 28-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։