Foto

Ռուսաստանը կարող է արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռուսաստանը կարոՌուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը մտադիր է հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։

Որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։

«Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանից ծաղիկների ներմուծումը կտրուկ աճել է՝ 52 միլիոն հատ, ինչը 49.7%-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է, որ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակի 13 դեպք։

«Բացի այդ, բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր այլ տեսակի բուսական արտադրանքներում, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին»,- հաղորդել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Այս կապակցությամբ նամակ է ուղարկվել Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնին՝ համապարփակ միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու խնդրանքով։ղ

Աէ արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը