Մայիսի 26-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Եղիշե Թադևոսյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 44-ամյա երկու տղամարդու՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Տղամարդկանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 մգ մեթադոնի նմանվող լուծույթով ներարկիչ:
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: