Foto

«Կրասնոդար»-ը հաղթանակ տոնեց Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ

«Օրենբուրգը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին» ՌՊԼ-ի 29-րդ տուրի խաղում և կորցրեց ՌՊԼ-ում մնալու հնարավորությունը։

Հանդիպումը կայացավ այսօր Օրենբուրգում։ «Կրասնոդարի» գոլերը խփեցին Ջոն Կորդոբան և Լուկաս Օլասան, իսկ «Օրենբուրգի» միակ գոլի հեղինակը Բրայան Մանսիլյան էր։ Էդուարդ Սպերցյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել երկրորդ խաղակեսի վերջնամասում։

«Կրասնոդարը» 64 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։

«Օրենբուրգը» 19 միավորով 15-րդն է և մաթեմատիկորեն այլևս չի կարող նույնիսկ անցումային խաղերի գոտի հայտնվել։

Այսպիսով, թիմը հաստատապես լքում է ՌՊԼ-ը։ «Օրենբուրգը» բարձրագույն լիգա էր վերադարձել 2021/22 մրցաշրջանի արդյունքներով։

Վերջին տուրում «Կրասնոդարը» տանը կընդունի Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպումը կկայանա մայիսի 24-ին։