Foto

ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ

ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում փոթորիկների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, հաղորդում է NBC News-ը:

Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Լորել շրջանի շերիֆ Ջոն Ռութը հայտնել է, որ ողջ մնացածների որոնումները շարունակվում են։

NBC-ն, հղում անելով պաշտոնյաներին, հաղորդում է, որ Միսսուրի նահանգում հինգ մարդ մահացել է Սենթ Լուիս շրջանում, ևս երկուսը՝ Սքոթ շրջանում։ Սենթ Լուիսի պաշտոնյաները հայտարարել են, որ փոթորիկը կարող է վնասած լինել ավելի քան 5,000 տուն։