Foto

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ` Աջափնյակում. «Վեոլիա ջուրն» ու վարչակազմը խնդիրը չեն լուծում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան և Զոհրաբ փողոցների խաչմերուկում 1 ամսից ավելի է՝ տիրում է գարշահություն ու հակասանիտարական վիճակ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բնակիչները նշել են.

«Այս խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Մոտ 1 ամիս է՝ փողոցը վերածվել է իսկական գարշահոտ տարածքի ու բազմիցս դիմել են «Վեոլիա ջրին» ու Աջափնյակի թաղապետարան, սակայն 2 տեղից էլ նույն պատասխանն ենք ստացել: 
 
Մեկը մյուսի վրա է գցում, իսկ ով պետք է էս խնդիրը վերջապես լուծի, մի քանի փողոցների բնակիչների հարևանությամբ գործող դպրոցի ուսուցչկան կոլեկտիվին ու երեխաներին փրկի այս անտանելի վիճակից, դրա պատասխանը մենք չունենք:
 
Վճարումները կանոնավոր կատարում ենք, չկա 1 ընտանիք, որ պարտք ունենա: Եթե որպես սպառող պարտաճանաչ վճարումները կատարում ենք, թող «Վեոլիա ջուր»-ը բարի լինի, որակյալ սպասարկում իրականացնի, թե չէ ասում են՝ «մեր գործը չի», բա եթե ձեր գործը չի, ինչի ենք վճարումներ կատարում, եթե իրոք այն ձեր գործը չի ու մենք դրա համար ձեզ ենք վճաորւմ, կարող ենք ասել, որ ձեր ընկերությունում որոշ աշխատակիցներ «ձրիակերներ» են:
 
Իսկ աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանն էլ պարտավոր է իր բնակչին սատարել, մինչդեռ «Վեոլիա ջրի» հետ «տունտունիկ» են խաղում:
 
Պարո՛ն թաղապետ, շարժվեք ու իսկականից գործ արեք, այլ ոչ թե «Վեոլիա ջրի» հետ «իրար կերեք»: 
 
Առիթից օգտվելով՝ ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քանի որ Աջափնյակը Երևանի վարչական շրջաններից է ու քաղաքապետը կարող է ազդել Աջափնյակի թաղապետի ու «Վեոլիա ջուր» ընկերության վրա, որպեսզի վերջապես էս հարցին լուծում տան»: