Foto

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել․ Tert.am

Մեզ մոտ քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք  տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում  Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ: Այս մասին Tert.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածել, որ Շենգավիթի աշխատակազմի աշխատակիցներ են այսօր ձերբակալվել: 10-ից ավելի անձ է ձերբակալվել, որոնց մի մասը աշխատակազմի աշխատակիցներ են: