Արդեն քանի օր է, համացանցը ողողված է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառված ապօրինությունների և անմարդկային վերաբերմունքի մասին։ Ոստիկանությունը իր դերում է ինչպես միշտ` ինքնախոշտանգում է տեղի ունեցել։ Իրենց տեղում են դատախազությունը, քննչական կոմիտեն, միպը, էլ չեմ ասում այսպես ասած իրավապաշտպան կազմակերպությունները...
Բայց մի բան աչքիցս չվրիպեց, ու բոլորս մնացինք դրան անհաղորդ, դա մեր գործընկեր փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունն էր, երբ նրան չթույլատրեցին ներգրրավել որպես պաշտպան։ Այս մասին ֆեյաբուքյան իր էջում գրել է փաստաբան Սյուզաննա Խչեյանը։
«Փաստաբանական համայնքը լուռ մնաց, ոչ մի աջակցություն և դատապարտում։
Իսկ կար ժամանակ, երբ մեր գործընկերոջ նկատմամբ ապօրինությունը հանգեցրեց համընդհանուր քննադատության և պայքարի, և ի վերջո ունեցանք վճռաբեկ դատարանի նախադեպ, կար ժամանակ, երբ որևէ փաստաբանի նկատմամբ մեկ սխալ քայլը, ապօրինությունը, բռնությունը արժանանում էր կոնկրետ դատապարտող հայտարարությունների և գործողությունների, կար ժամանակ երբ մեր գործընկերների մարտավարությունը պաշտպանելու համար հանրային պաշտպանները չէին ներգրավվում քրեական գործերով (իհարկե ենթարկվում էին կարգապահական տույժի), բայց կար ժամանակ...
Հա վճռաբեկ ասեցի հիշեցի, կալանք կիրառած դատավորը քաջատեղյակ պետք է լիներ վերջերս լույս ընծայված նախադեպին, որը վերաբերում էր կին մեղադրյալների կալանավորման հնարավորինս բացառելուն,( հղում էր անում ինչ որ կոնվենցիայի)։
Մեկ ամսով նվաստացուցիչ հանգամանքներում կալանավորելը ուղղակի պատժի և հաշվեհարդարի տարրեր են պարունակում, շատ լավ հասկանալով, որ վերաքննիչ բողոքարկման արդյունքում էլ, միևնույն է այդ մեկ ամիսը լրանալու է։
Թող ոչ ոք չմտածի, որ ինքը հավերժ պաշտոնյա է, ձեզնից լավ տղերքի ու աղջկերքի են պոլին տվել, թև ու ոտք ջարդել, էդ դատավորի շորը հագից ու քննիչի պապկեն թևի տակից քաշել հանել տարել քաղմաս։ Գլուխը ծնկներին կպցրած»,- գրել է փաստաբանը։