ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», - ասել է Պետքարտուղարության ղեկավարը Անթալիա ժամանելուն պես ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Աղբյուրը՝ tert.am