ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար ՌԴ պատվիրակության կազմի վերաբերյալ։ Այսպիսով՝ Ստամբւլւմ ռուսական կողմը կներկայացնեն՝
Վլադիմիր Մեդինսկի՝ ՌԴ նախագահի օգնական
Միխայիլ Գալուզին՝ ՌԴ ԱԳ փոխնախարար
Իգոր Կոստյուկով՝ ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության պետ
Ալեքսանդր Ֆոմին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ։
Կրեմլի հայտարարությունից հետո ամերիկյան մի պաշտոնյա հայտնել է, որ Թրամփը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի երեք երկրներով շրջագայության մեջ, չի մասնակցի բանակցություններին։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ քննարկում է մասնակցության հնարավորությունը։
Թեև Պուտինը երբևէ չէր հաստատել իր մասնակցությունը, ինչպես նրա, այնպես էլ Թրամփի բացակայությունը նվազեցնում է Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի կարգավորման ուղղությամբ հնարավոր առաջընթացի սպասումները․ գրում է Reuters-ը։
Աղբյուրը՝ politik.am