Foto

«Ինտերը»՝ Մխիթարյանի անցումների մասին․ Հայկական գնացքաքարշը ժամանել է նշանակման կետ (տեսանյութ)


Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերում ներկայացրել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մի քանի հաջող անցումներ «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներից՝ գրելով․ «Հայկական գնացքաքարշը ժամանակել է նշանակման կետ»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագն իր էջերում կիսվելով այս տեսանյութով։

«Ինտերը» պատասխան խաղում «Բարսելոնային» հաղթել էր 4:3 հաշվով լրացուցիչ ժամանակում եւ տիտղոսը կվիճարկի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ եզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում։