Foto

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» ճանապարհատրանսպորտային պատահարում զոհված պորտուգալացի Դիոգու Ժոտայի ընտանիքին կփոխանցի պայմանագրով նախատեսված ամբողջ աշխատավարձը, հաղորդում է Record-ը։

Դիոգու Ժոտան դեռ երկու տարվա պայմանագիր ուներ «Լիվերպուլի» հետ։ Նրա տարեկան աշխատավարձը հարկերի վճարումից հետո 4 միլիոն ֆունտ ստերլինգ էր։

«Լիվերպուլը» շրջանառությունից հանել է 20 համարի խաղաշապիկը, որով Ժոտան հանդես էր գալիս անգլիական ակումբում։

Դիոգու Ժոտան եւ նրա եղբյարը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով։