Foto

Թուրքիան ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օկուպացված Ստեփանակերտում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցությունների ընթացքին, և որ սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները։