Հարավկորեացի զինվորականները կարծումեն, որ Հյուսիսային Կորեան հինգշաբթի իրականացրել է փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռների արձակում, հաղորդում է Yonhap-ը:
«Շտաբների պետերի միացյալ կոմիտենհայտարարել է, որ արձանագրել է, հավանաբար, փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռների արձակում», - ասված է հաղորդագրության մեջ:
«Մեր զինվորականներն ուժեղացրել են հսկողությունը վերագործարկման դեպքում և պահպանում են լիակատար մարտական պատրաստվածություն՝ միաժամանակ ակտիվորեն տեղեկություններ փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ», - հավելել են գործակալությունում: Ըստ տվյալների՝ հրթիռներից մեկը թռել է մինչև 800 կմ և ընկել Ճապոնական ծովում։