Եվրատեսիլ 2025-ի շուրջ խոշոր սկանդալ է ծագել. մրցույթի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը Շվեդիայում այս տարի կայանալիք շոուին, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Նրանք երկրին մեղադրում են «պաղեստինցիների դեմ ցեղասպանության, ապարտեիդի տարիների և ռազմական օկուպացիայի համար»։
«Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) արդեն ցույց է տվել, որ ի վիճակի է քայլեր ձեռնարկել, երբ 2022 թվականին Ռուսաստանին բացառեց մրցույթից: Մենք չենք ընդունում Իսրայելի հետ կապված այս երկակի ստանդարտները: Ռուսաստանի համար չի կարող լինել մեկ կանոն, իսկ Իսրայելի համար՝ բոլորովին այլ կանոն: Ռմբակոծում ես, ուրեմն դուրս ես մնում»,- ասվում է նամակում:
Ստորագրությունները տվել են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Մեյ Մյուլլերը (Մեծ Բրիտանիա, 2023թ.), Չարլի ՄաքԳեթիգանը (Իռլանդիա, 1994թ.), Ֆերնանդո Տորդոն (Պորտուգալիա, 1973թ.) և այլք:
Աղբյուրը՝ Tert.am