Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը կմասնակցի ՖԻԲԱ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի հանդիպումներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնապես գրանցել է ազգային հավաքականին՝ մասնակցելու ՖԻԲԱ-ի կողմից կազմակերպվող Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլին։
Մրցաշարը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 24-ին և կշարունակվի մինչև 2027 թվականի ամառ։
Նախընտրական փուլի վիճակահանությունը նախատեսվում է 2025 թվականի օգոստոսին։