Խորհրդարանը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության
հարցը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում
թեկնածու է առաջարկել Արմենուհի Հարությունյանին:
Թեկնածուն եղել է Արդարադատության փոխնախարար, մինչ այդ էլ տարբեր
պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։ Նա փոխնախարար էր նշանակվել 2022թ-ին,
սակայն հանրաության հայտնի դարձավ 2024թ-ի հունվարի 15-ին։ Այդ ժամանակ ԱԺ քննակում
էր պատվավոր կոչումների չեղարկման մասին օրենքի
նախագիծը և որպես զեկուցող հանդես էր գալիս արդարադատության փոխնախարար Ամենուհի Հարությունյանը։ Նա իր խոսքում նշեց մի քանի Ժողովրդական արտիստի
անուն և հարցրեց արդյո՞ք Ազգային ժողովում որևէ մեկը ճանաչում է նրանց, լսել է նրանց
մասին։ Ընդդիմադիրները տեղից արձագանքեցին, որ ճանաչում են, ապա փոխնախարարը խոսքը
փոխեց, թե ժողովուրդը չի ճանաչում։ Փոխնախարարի թվակած անձանց ցանկում էին ժողովրդական
արտիստներ Նիկոլայ Ծատուրյանը, Գեղունի Չիթչյանը, Վլադիլեն Բալյանը, Դավիթ Բաբայանը,
Փարավոր Միրզոյանը, Ֆրիդրիխ Սողոյանը։ Նրանցից ոմանք կամ նրանց հարազատները պատասխանեցին
փոխնախարարին՝ հիշեցնելով, որ նույնիսկ այս տեքստից հետո, իր հնչեցրած անունները տպավորվել
են, բայց իր անունը չի հիշվելու և այն առավելագույնը 1-2 օրում կմոռացվի։ Եվ փաստացի իրավացի էր Ժողովրդական արտիստ Նիկոլայ
Ծատուրյանն իր նման բովադակությամբ գնահատականում, նույնիսկ ՔՊ-ն հավանաբար չի հիշել,
որ փոխնախարարի այս խոսքերը վրդովվեցրել են հասարակությանը և իշխանության նմանօրինակ
նախագծերը մինչև խայտառակվելու աստիճան պաշտպանելն առանվազն կարող են կասկածի տակ դնել
նրա գործունեությունը Բարձրագույն դատական խորհրդում։ Այդ մարմնում աշխատանքը բացարձակ
քաղաքական չեզոքություն է ենթադրում, ինչն էլ
պետք է ապահովի արդար դատաքննությունը։
Սոցցանցերում արդեն
քննարկվում է Հարությունյանի թեկնածությունը և օգտատերերը փորձում են հիշել, թե որտեղից է ծանոթ ԲԴԽ անդամի թեկնածուի դեմքը, որոշներն էլ տարածում են հայտնի տեսագրությունը, որտեղ փոխնախարարի
կարգավիճակում նա հայտարարում է ժողովրդական արտիստների անունները և կասկածի տակ դնում
այդ կուչումների արժանիության հարցը։
Կից ներկայացնում ենք նաև հայտնի տեսանյութը՝