Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով՝ հօգուտ Չեռնոգորիայի հավաքականի։
Հանդիպման 20-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց պաշտպան Էրիկ Փիլոյանի կողմից: 34-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը: 38-րդ րոպեին Չեռնոգորիայի ֆուտբոլիստ Կրստովիչը գոլ խփեց: Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2։2:
Խաղի հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին Ալեքսա Լատկովիչը գոլ խփեց։
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն։









