«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանի գործընկերների հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շուրջ, հույս ունեմ՝ այստեղ նույնպես կկարողանանք աջակցություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչովը։
Նա նաև նշել է, որ շարունակվում են Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքները։









