Foto

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հունգարիայի Ազգային ժողովը կասեցրել է երկրի վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման օգտին քվեարկել է 139 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել։ 

Հունգարիայի MTI ազգային լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մադյարն ինքն էր խորհրդարանին խնդրել կասեցնել իր անձեռնմխելիությունը՝ հայտարարելով, որ պատասխանատվություն է կրում իր բոլոր գործողությունների համար։

«Ես թաքցնելու ոչինչ չունեմ, ուստի խնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը։ Բոլորը պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն»,- ասել է Մադյարը խորհրդարանի արտահերթ նիստում։

Վարչապետի անձեռնմխելիությունը կասեցնելու միջնորդությունը ներկայացրել էր Հունգարիայի գլխավոր դատախազությունը՝ 2024 թվականի հունիսին Բուդապեշտի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ըստ դատախազության՝ Մադյարը վերցրել էր իրեն տեսանկարահանող տղամարդու հեռախոսը և այն նետել Դանուբը։