Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից օգտագործվող բաց պիկապ ավտոմեքենան կվերածվի շարժական բժշկական բաժանմունքի և կուղարկվի Գազայի հատված։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։
Պարբերականի տվյալներով՝ այս հարցով պոնտիֆիկոսը դիմել է Երուսաղեմի Կարիտասի կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղն աշխատում է «Popemobile»-ի փոխակերպման վրա։ Պիկապը հագեցած կլինի թեստերի և ախտորոշման անցկացման համար նախատեսված սարքավորումներով, առաջին օգնության հավաքածուով և դեղորայքի պահպանման սառնարանով։ Դա հնարավորություն կտա օգնություն ցուցաբերել այն երեխաներին, ովքեր մուտք չունեն հիվանդանոցներ։
Ինչպես նշվում է հոդվածում, մեքենան Գազա կհասցվի Իսրայելի կողմից արգելափակված հումանիտար միջանցքների բացվելուն պես։