Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գտնվում է զինվորական հոսպիտալում, նրան շտապ հոսպիտալացրել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վուչիչն ընդհատել է ԱՄՆ կատարած այցը և վերադարձել Սերբիա առողջական խնդիրների պատճառով։
«Վուչիչի վիճակը կայուն և բավարար է, սակայն նա մի քանի օր չի կարողանա վերադառնալ աշխատանքի»,- ավելի ուշ հայտարարել է Ռազմաբժշկական ակադեմիայի Դինչիչի սրտաբանը։