Foto

Ստամբուլում տեքստիլ գործարան է այրվում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Էսենյուրթ թաղամասում գտնվող հինգհարկանի տեքստիլ գործարանում հրդեհ է բռնկվել։


Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ ջոկատներ։ Հրդեհը արագ տարածվել է շենքի վերին հարկերում։

Հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։ Ավելի ուշ հաղորդվել է, որ հրդեհը մարվել է։