Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեկ Ֆլորիդայում հանկարծ հիվանդացել է և կվերադառնա տուն՝ չեղարկելով ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումները։ Այս մասին հաղորդում է RTS պետական հեռուստաընկերությունը։
Սերբիա վերադառնալու որոշումը կայացվել է բժիշկների հետ խորհրդակցություններից հետո, ասվում է հայտարարության մեջ՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։ Աշխատանքային ժամերից դուրս Վուչիչի Բելգրադի գրասենյակում ստացվող զանգերին չեն պատասխանել։
Վուչիչը հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության այլ բարձրաստիճան անդամների հետ։ Նրա գրասենյակից որևէ տեղեկություն չի եղել, այն մասին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը կայացել է՞, թե՞ չեղարկվել։









