Այսօր առավոտյան Բաքվից Վարշավա չվերթ իրականացնող LOT Polish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի կապիտանը որոշել է վերադառնալ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան՝ ուղևորներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով և արտակարգ վայրէջքի խնդրանք է ուղարկել։
Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում ժամը 07:45-ին։ Վայրէջքից անմիջապես հետո բժշկական անձնակազմ է ուղարկվել ինքնաթիռ։ Ուղևորին թույլ չեն տվել շարունակել թռիչքը, նա հոսպիտալացվել է։
Միաժամանակ ինքնաթիռի լրացուցիչ տեխնիկական զննման անհրաժեշտության պատճառով մնացած ուղևորները ժամանակավորապես տեղավորվել են օդանավակայանի շենքում՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։









