Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շաբաթօրյակ է հայտարարել:
«Սիրելի՛ երևանցիներ,
Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։
Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: