Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) արգելել է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց մրցումներին: Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում։
Նոր կարգավորումը հիմնված է դատարանի որոշման վրա, որով «կանայք օրենքով սահմանվում են բացառապես իրենց կենսաբանական սեռով»։ Արգելքը կգործի հաջորդ մրցաշրջանից սկսած։
«2025 թ․ ապրիլի 16-ին Գերագույն դատարանի կայացրած որոշումը նշանակում է, որ մենք կփոփոխենք մեր քաղաքականությունը։ Տրանսգենդեր կանայք այլևս չեն կարող մասնակցել կանանց ֆուտբոլային մրցումներին Անգլիայում։ Այս քաղաքականությունը կգործի 2025 թ․ հունիսի 1-ից»,- ասված է հայտարարությունում։