Foto

Սպիտակ տունը բացահայտել է Ուկրաինայի հետ գործարքի մանրամասները

Ռեսուրսների մասին համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ նախագծերը կներառեն հանքանյութեր, ածխաջրածիններ և ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տնտեսական անվտանգությունը ազգային անվտանգություն է, և այս կարևոր նախազգուշական միջոցը կանխում է կարևորագույն ռեսուրսների սխալ ձեռքերում հայտնվելը», - ասվում է հայտարարության մեջ։