Foto

Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված անուղղակի բանակցությունները չեն կայանա

Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների շարունակությունը հետաձգվել է պատվիրակությունների ծրագրերի անհամապատասխանության պատճառով, հայտնել է միջնորդի դերում հանդես եկող Օմանը։

«Լոգիստիկ պատճառներով մենք հետաձգել ենք ԱՄՆ-Իրան հանդիպումը, որը սկզբնապես նախատեսված էր մայիսի 3-ին», - հինգշաբթի օրը սոցիալական ցանցերում գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

Նրա խոսքով՝ «նոր ամսաթվերը կհայտարարվեն երկու կողմերի համաձայնությունից հետո»։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները սկսվել են ապրիլի կեսերին։