Foto

«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցներն ու հայտնի հյուրերը՝ կարմիր գորգին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայկական երաժշտական ակադեմիան իրականացրեց առաջին հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը:

17 անվանակարգում պարգևատրվեցին հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչները: Հաղթողներն ընտրվել են ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ:

Մրցանակաբաշխության ռեժիսորներն էին Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։

Tert.am Life-ը ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները։

«Խազեր» մրցանակաբաշխությունը 17 անվանակարգերում մրցանակներ հանձնեց երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող լավագույն արտիստներին:

«Լավագույն երգիչ» ՝Էրիկ Կարապետյան:

«Լավագույն երգչուհի»՝Սոնա Ռուբենյան:

«Լավագույն երգ» և

«Լավագույն տեսահոլովակ»՝ Արամ Mp3 «Երևի»:

«Լավագույն կոմպոզիտոր»՝ Անդրանիկ Բերբերյան:

«Լավագույն գործիքավորում» և «Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում»՝ Ավետիս Բերբերյան՝ «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտ:

«Լավագույն հեղինակ-կատարող» և «Տարվա հայտնություն» ՝ Yellowheart:

«Լավագույն խումբ-նախագիծ» ՝ LA Project:

«Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն»՝ Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ն՝ բեմադրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ «Նեմրա»:

«Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ կամ խումբ»՝ D’LITTE:

«Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ»՝Yerevan Calling:

«Լավագույն դասական նախագիծ»՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»:

«Լավագույն դասական երգիչ, երգչուհի»՝ Լիպարիտ Ավետիսյան:

«Լավագույն քավր» Մարտին Ուլիխանյան. «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի»:

Հատուկ մրցանակ՝ Ռուբեն Մաթևոսյան: