Foto

Իսրայելը Եվրոպայից օգնություն է խնդրում հրդեհները մարելու համար

Իսրայելի կառավարությունը մի շարք եվրոպական երկրներից օգնություն է խնդրել Երուսաղեմի մոտակայքում խոշոր անտառային հրդեհները մարելու համար։ Այս մասին  հայտնել է Ynet պորտալը։

«Իսրայելը հրատապ միջազգային օգնության խնդրանք է ուղարկել հրդեհները մարելու համար։ Հարցումն ուղարկվել է առնվազն հինգ երկրի, այդ թվում՝ ԿիպրոսինՀունաստանինԽորվաթիայինԲուլղարիային և Իտալիային», - ասվում է հայտարարության մեջ։

Պորտալը նաև հաղորդում է, որ անտառային հրդեհների մարմանը մասնակցում է 10 ինքնաթիռ և 119 հրշեջ ջոկատ, սակայն այդ ուժերը բավարար չեն բնական աղետի դեմ պայքարելուհամար։ Նշվում է, որ Երուսաղեմի լեռներում կրկին անտառային հրդեհներ են բռնկվել Իսրայելում ծայրահեղ շոգի պատճառով։