Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է կապված լինել տարիքային թուլացման ավելի ցածր ռիսկի հետ։ Այս եզրակացությանն են հանգել Ամստերդամի Հանրային առողջապահության ինստիտուտի գիտնականները։
Հետազոտությունը հրապարակվել է «European Journal of Nutrition» (Eur J Nutr) ամսագրում։
Վերլուծությունը ներառել է 55 տարեկանից բարձր 1161 մարդկանց տվյալներ, որոնց յոթ տարի հետևել են ծերացման երկայնական ուսումնասիրության շրջանակներում։ Մասնագետները գնահատել են ֆիզիկական վիճակի վատթարացումը արտացոլող մի շարք ցուցանիշներ՝ ակամա քաշի կորուստ, մկանային թուլություն, քրոնիկ հոգնածություն, դանդաղ քայլվածք և ցածր շարժիչ ակտիվություն։
Պարզվել է, որ նրանք, ովքեր օրական պարբերաբար խմում էին 4 կամ ավելի բաժակ սուրճ, այս ախտանիշները զգալիորեն ավելի հազվադեպ էին ունենում։ Գիտնականները այս ազդեցությունը վերագրում են սուրճի մեջ պարունակվող հակաօքսիդանտներին. դրանք նվազեցնում են բորբոքումը, դանդաղեցնում մկանների կորուստը և օգնում են կարգավորել նյութափոխանակությունը։
Սուրճն արդեն կապված է ճանաչողական գործառույթի բարելավման և տարիքային հիվանդությունների ռիսկի նվազման հետ։
Հետազոտողները նշել են, որ չափավոր քանակությամբ (օրական մինչև 400 մգ կոֆեին՝ մոտ 3-5 բաժակ) օգտագործման դեպքում սուրճը կարող է լինել ծերության ժամանակ առողջությունը պահպանելու ռազմավարության մաս։