Դոմինիկյան Հանրապետությունում հայտնաբերվել են անհետացած ցամաքային գիշատչի՝ կոկորդիլոսոմորֆների խմբի ներկայացուցչի բրածոներ, որոնք հայտնի են որպես սեբեցիդներ: Սա Հարավային Ամերիկայի սահմաններից դուրս նման կենդանիների առաջին հավաստի գտածոն է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B ամսագրում:
Մնացորդների տարիքը գնահատվում է 4,5-7 միլիոն տարի: Ոսկորների և ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ կենդանին գիշատիչ էր և զբաղեցնում էր սննդի շղթայի գագաթը: Նոր հայտնագործությունը թույլ է տալիս վերանայել Կարիբյան տարածաշրջանի հնագույն կենդանական աշխարհի մասին պատկերացումները։
Սեբեցիդները ցամաքային կոկորդիլոսոմորֆներ են՝ սուր ատամներով և ուղիղ վերջույթներով։ Մայրցամաքում դրանք վերացել են մոտ 10 միլիոն տարի առաջ: Հեղինակները կարծում են, որ սեբեցիդների անհետացումն ազդել է կղզու էկոհամակարգի վրա։