Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ամուսնու՝ Կարեն Արայանի հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ նշեով, որ այսօր իրենց ամուսնության օրն է:
«2019 թվականի ապրիլի 30 -ին կանաչ Մեռոնով ու Սուրբ Խաչով Աստծո Օրհնությամբ պսակադրվեցինք»,- լուսանկարներին կից գրել է նա:
Նշենք, որ Ալինա Մարտիրոսյանն ունի մեկ որդի՝ Էմանուել Մարտիրոսյանն, ով բալետի արտիստ է, պարում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: