Գործադիրն ընդունել է «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի, Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքի, Երևանի Շիրակի փողոց 2/32 շենք հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրելու համար: