Իրանի նավահանգիստների ռազմական շրջափակումը վերացվել է, այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր, նախագահի հրամանագրի համաձայն, ԱՄՆ ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ տանող և դուրս եկող բոլոր նավագնացության ուղիների շրջափակումը: ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերի իրանական նավահանգիստներ տանող և դուրս եկող նավերի անցմանը:
Շրջափակումը կիրառելու ԱՄՆ բոլոր ջանքերը դադարեցվել են: Մեր ռազմանավերը կմնան տարածքում՝ համաձայնագրի բոլոր ասպեկտների պահպանումը վերահսկելու համար»,-ասված է հայտարարության մեջ։









