Foto

Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին․ ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա․ ՖԱՖ

Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին։ Այս պահանջը մենք հայկական բոլոր ֆան շարժումներով բարձրաձայնել էինք դեռ 2024 թվականին, ցավոք աթոռից կառչած լինելը ևս մի քանի տարի արժեցավ հայկական ֆուտբոլի համար, հայտարարել է «Հայկական առաջին ճակատ» ֆան շարժումը (FAF)։

«Վերահաստատում ենք` ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը, այն մարդիկ, որոնք վերջին տարիներին իրենց ապիկար կառավարման արդյունքում հայկական ֆուտբոլը տարել են ձախողման, պետք է օր առաջ հեռանան»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Արմեն Նիկողոսյանը գրել էր, որ հայտարարում է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին։