Foto

Հայաստանում օծվել են ռուսական էսկադրիլիաները

Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում կատարվել Է Մի-24 Պ հարվածային և Մի-8ՄՏ փոխադրական-գրոհիչ ուղղաթիռների Էսկադրիլիայի օծման ծես: Այս մասին հաղորդել է  ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ուղղաթիռները և բանակային օդուժի Էսկադրիլիայի զինծառայողներն օծվել են զորամիավորման հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական վարդապետ Անդրեյի (Վացի) կողմից:   

Ավիացիոն միավորման ուղղաթիռների անձնակազմերն օրվա ցերեկային ու գիշերային ժամերին կատարելագործում են իրենց հմտություններն օդում ու ցամաքում  պարզ և բարդ օդերևութաբանական պայմաններում:

Vesti.am