Foto

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ

ՀՀ  կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 30-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 389.94 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 443.01 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.80 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 520.80 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 162.00 դրամով և կազմել 41435.00 դրամ: Արծաթի գինն աճել է 3.22 դրամով և կազմել 416.54 դրամ:Հ